Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Տասը-տասներկու մանդատը հարց չեն լուծի»

«Տասը-տասներկու մանդատը հարց չեն լուծի»
13.03.2013 | 17:38

irates.am-ը ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի այն հայտարարությանը, որ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները պետք է վայր դեն մանդատներն ու միանան Րաֆֆի Հովհաննիսյանին, եթե ցանակնում են, որ երկրում իշխանափոխություն տեղի ունենա:
«Եթե քննարկենք և գանք այն եզրակացության, որ դա պայքարին կարող է օգնել, ինչո՞ւ ոչ»,- արձագանքեց Ալեքսանդր Արզումանյանը` նշելով, որ Արամ Սարգսյանը կարող է ունենալ իր մոտեցումները հարցի վերաբերյալ:
«Ես չեմ կարծում, թե տասը-տասներկու մանդատ վայր դնելով կարող է հարց լուծվել: Կա Րաֆֆի Հովհաննիսյան, կա շարժում, մենք, եթե պետք է աջակցել, կողքից ինչ-որ բանով աջակցում ենք»,- ասաց նախկին արտգործնախարարը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2365

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ